«Ալ Կաիդան» սպառնում է նոր ահաբեկչություններով
Միջազգային«Ալ Կաիդան Իսլամական Մահրիբում » ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է նոր ահաբեկչություններ կազմակերպել Նեապոլում, Հռոմում ու Մադրիդում:
Ինչպես հայտնում է Europa Press գործակալությունը, ահաբեկիչները տեսագրություն են տարածել, որտեղ սպառնում են ահաբեկչական գործողություններ կազմակերպել:
«Այսօր նրանք մեր հողի վրա են, բայց Աստծո օրհնանքով կգա այն օրը, երբ մենք նրանց կհաղթենք իրենց հողում՝ Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»,- ասում է տեսագրության մեջ պատկերված գրոհայինը:
Տեսագրության մեջ կան կադրեր, որտեղ երեւում են Մալիում այդ խմբավորման անդամները, ճշգրտում է գործակալությունը: Նրանց շարքերում նույնականացրել են Իսպանիայի քաղաքացու, որը ծնունդով Մելիլյայից է ու ստացել է Աբու ալ -Նուր ալ-Անդալուսի իսլամական անունը: 13 րոպե տեւողության տեսագրության մեջ ցուցադրված են արդեն կատարված ահաբեկչությունների կադրերը: Իսպանիայի անվտանգության ուժերը զբաղվում են այդ տեսագրության ուսումնասիրությամբ:
«Ալ Կաիդան Իսլամական Մահրիբում»-ը իսլամիստների ահաբեկչական խմբավորում է, որը տեղակայված է Ալժիրում: Դրան կասկածում են «Ալ Կաիդայի» հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է «Լենտա»-ն: