Հարավային Կորեան կրկին միացրել է Հս. Կորեայի հետ սահմանին տեղադրված բարձրախոսները
ՄիջազգայինՀարավային Կորեան վերսկսել է ԿԺԴՀ-ի հետ սահմանին տեղադրված բարձրախոսներով քարոզչական հեռարձակումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի գրասենյակում բացատրել են, որ հեռարձակումը վերսկսելու որոշումը սահմանային գոտու երկայնքով կայացվել է չորեքշաբթի օրը ջրածնային ռումբի փորձարկումների մասին Փհենյանի հայտարարությանն ի պատասխան։
Սպասվում է, որ այդ քայլը կառաջացնի հյուսիսկորեական ղեկավարության զայրույթը: Արդեն հայտնի է դարձել, որ երկիրը զորքեր է մոտեցնում Հարավային Կորեայի հետ սահմանին։
Հարավային Կորեան օգտագործում է հսկայական բարձրախոսներ փոփ երաժշտության, համաշխարհային նորությունների և հյուսիսկորեական վարչակարգը քննադատող հաղորդումների հեռարձակման համար: Գիշերը հեռարձակումը կարելի է լսել սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա։
Անցած տարի Սեուլը դադարեցրել է հեռարձակումը, քանի որ դա քիչ էր մնում Փհենյանի հետ զինված հակամարտության հանգեցներ։