Թուրքիայում Իրանի դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ
ՄիջազգայինԱնկարայում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ պահանջելով Իրանի իշխանություններից չթույլատրել իրանական մամուլին Սաուդիան Արաբիայում մահապատժի ենթարկված շիա իմամի եւ Սաուդիան Արաբիա Էրդողանի այցի միջեւ կապեր տեսնել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որ իրանական մամուլում որոշ հրապարակումների հետ կապված նախարարություն է կանչվել Իրանի դեսպանը։
Նշվել է, որ Իրանի դեսպանին հայտնել են, թե խիստ քննադատում են իրանական իրանական այն լրատվամիջոցներին, որոնք փորձում են կապ տեսնել Թուրքիայի նախագահի Սաուդիան Արաբիա այցի եւ դրանից հետո ժամեր անց շիա իմամի մահապատժի միջեւ։
Հաղորդագրության մեջ նշվել է, որ նման նման լուրեր են տարածել նաեւ պետական որոշ մարմինների հետ կապ ունեցող լրատվական ծառայությունները։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Սաուդիան Արաբիայում շիա իմամի մահապատիժը այդ երկրի ներքին իրավական գործն է։