Չինաստանը սահմանափակել է դոլարի վաճառքը. Financial Times
ՄիջազգայինՉինաստանի իշխանությունները բանավոր հրահանգ են տվել բանկերին` սահմանափակել ամերիկյան դոլարի վաճառքը ընկերություններին և ֆիզիկական անձանց: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Financial Times-ը:
Վկայակոչելով իր աղբյուրները` պարբերականը հայտնում է, որ այսկերպ Չինաստանը փորձում է պայքարել կապիտալի մեծացող արտահոսքի դեմ:
Երկրի իշխանություններին հատկապես անհանգստացրել է ամերիկյան և հոնկոգնյան դոլարի մեծ պահանջարկը Շանհայում և Շենչժենում: Հոդվածում նշվում է, որ Շանհայի միջին ծավալի բանկում առանց նախնական պատվերի կարելի է օրական 5 000 դոլար գնել, նախնական պատվերով` 10 000 դոլար, իսկ շաբաթական գնում կատարել թույլատրվում է 3 անգամ:
Պարբերականն ընդգծում է, որ արտասահմանյան արժույթի վաճառքը Չինաստանում առանց այդ էլ սահմանափակ է. ֆիզիկական անձանց թույլատրվում է գնել մինչև 50 000 ԱՄՆ դոլար տարեկան: