Իրանական մամուլը Թուրքիայի նախագահին մեղադրել է հայտնի հոգևորականի մահապատժի համար
ՄիջազգայինԻրանում մամուլը Թուրքիայի նախագահ Էրդողանին է մեղադրել հայտնի շիա հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի համար, հայտնում է The Independnet-ը:
Շեյխ Ալ-Նիմրը մահապատժի էր ենթարկվել Սաուդյան Արաբիայում հունվարի 2-ին, ինչից հետո Իրանի և արաբական մի շարք երկրների հարաբերությունները խիստ լարվել էին:
Թուրքիայի նախագահը հրաժարվել էր դատապարտել կատարվածը՝ երկու խոշոր սուննի մեծամասնությամբ պետությունների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների բարելավման ֆոնին: Դրանից բացի Էրդողանը մահապատժից օրեր առաջ էր այցելել Էլ-Ռիյադ ու բանակցություններ վարել Սալման թագավորի հետ, ուստի իրանական մամուլը կապ էր շոշափել այս իրադարձությունների միջև:
Իսկ այսօր Թուրքիայի ԱԳՆ-ն կտրուկ է արձագանքել իրանական մամուլի «գնահատականին»: