Անհայտ անձինք կրակ են բացել Եգիպտոսի հայտնի հյուրանոցներից մեկում
ՄիջազգայինԱնհայտ զինված անձինք կրակ են բացել Եգիպտոսի Հուրգադա առողջարանային քաղաքի հյուրանոցներից մեկի մուտքի մոտ, որտեղ արտասահմանցի զբոսաշրջիկներ են բնակվում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով անվտանգության աղբյուրներին, հարձակում իրականացնողները ժամանել են ծովով: Զոհերի մասին հրատապ հաղորդումներ չկան:
РИА Новости-ն, վկայակոչելով Եգիպտոսի տուրօպերատորների պալատի աղբյուրին, տեղեկացնում է, որ հարձակվողները երեքն են եղել: Նրանք սպանվել են ոստիկանության կրակոցների արդյունքում:
Նշվում է, որ հյուրանոցի բնակիչների բելգիացի զբոսաշրջիկ է վիրավորվել: