Լրատվամիջոցները հաղորդում են Քյոլնի ոստիկանապետի պաշտոնանկության մասին
ՄիջազգայինԳերմանիայի Քյոլն քաղաքի ոստիկանության ղեկավար Վոլֆգանգ Ալբերսը ժամանակից շուտ կգնա թոշակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը' հղում կատարելով գերմանական տարբեր լրատվամիջոցների:
Նշվում է, որ այդ մասին 60-ամյա ոստիկանին հայտնել են Գերմանիայի ներքին գործերի նախարարությունից, այն բանից հետո, երբ քաղաքում Ամանորին փախստականների մասնակցությամբ անկարգություններ էին եղել:
Հունվարի 1-ի գիշերը Քյոլնում կայարանի հրապարակում հավաքվել էին «արաբական կամ հյուսիսաֆրիկյան արտաքինով մոտ 1000 տղամարդ: Խմբեր կազմելով՝ նրանք հարձակվել են կանանց վրա, սպառնացել նրանց, թալանել, չափազանց ագրեսիվ ձևով հետապնդել: Ոստիկանությունում արդեն 90 հայտարարություն է ստացվել տուժածներից, հայտնի է բռնաբարության 1 դեպքի մասին: