Եկատերինբուրգում խոշոր հրդեհի հետեւանքով 67 մարդ է տարհանվել
ՄիջազգայինԵկատերինբուրգի Կառլ Լիբկնեխտի փողոցում սրճարանի ամառային կցակառույցում հրդեհի հետեւանքով 67 մարդ տարհանվել է: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի ԱԻՆ-ի գլխավոր վարչությունը:
Հրդեհը տեղի է ունեցել շաբաթ գիշեր եւ ընդգրկել է 100 քմ տարածք, սակայն ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատել է հրշեջ-փրկարարական տեխնիկայի 11 միավոր, 41 հոգուց բաղկացած անձնակազմ: Հրդեհի պատճառը պարզվում է, տեղեկացնում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ: