Հրաձգություն Բաքվում. կրակել են անվտանգության աշխատակցի բերանի մեջ
ՄիջազգայինԱդրբեջանի մայրաքաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Ընդդիմադիր «Մուսաֆաթ» թերթի կայքը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել շինանյութի վաճառքի «Eurohome» կենտրոնում, որը գտնվում է Բաքվի Բինագադինյան շրջանում:
Անհայտ անձինք կրակել են անվտանգության 31-ամյա աշխատակից Էլմար Ջանաթովի բերանի մեջ: Տուժածը ծանր վիճակում դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել: