Մեքսիկան ԱՄՆ-ին կարտահանձնի նարկոբարոն Թզուկին
Միջազգային
Մեքսիկայի իշխանությունները կկատարեն ԱՄՆ-ի պահանջը և նարկոբարոն Խոակին Թզուկ Գուսմանին կարտահանձնեն ԱՄՆ-ին:
Reuters-ը հայտնում է, որ արտահանձնման ժամկետը դեռ չի հստակեցվել: Իշխանությունների աղբյուրը նշել է, որ արտահանձնումը կարող է կանխել Թզուկի հերթական փախուստը:
Թզուկը հանդուգն փախուստ էր իրականացրել անցած տարվա հուլիսին, իսկ նախօրեին, երբ նրան բռնել էին ու ազատազրկել, նա կրկին փախչելու փորձ էր կատարել: