Ջրածնային ռումբի փորձարկումն ԱՄՆ-ից ինքնապաշտպանվելու միջոց է.Կիմ Չեն Ըն
ՄիջազգայինՋրածնային ռումբի փորձարկման անցկացումը միջուկային պատերազմից ինքնապաշտպանվելու միջոց է: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
«Դրանք միջոցառումներ են՝ ուղղված երկրի ինքնիշխանության և միջուկային պատերազմից իր քաղաքացիների անվտանգության պաշտպանությանը»,- մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ընին:
Հունվար 6-ին Փհենյանը պաշտոնապես հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: