Պարսից ծոցի երկրները նոր քայլեր կձեռնարկեն Իրանի դեմ
Միջազգային
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրները մտադիր են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ՝ այդ երկրի կողմից թշնամական գործողությունների դեպքում:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ նույն կառույցի անդամ երկրները սատարել են Սաուդյան Արաբիայի գործողությունները, որ Իրանի հետ հակամարտության պատճառ էին դարձել: Ավելի վաղ Թեհրանի դեմ առանձին նոր միջոցառումների հնարավորության մասին էր հայտնել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն, եթե Իրանը չդադարի միջամտել այլ երկրների ներքին գործերին:
Հունվարի 2-ին շիա հայտնի հոգևորական շեյխ Ալ-Նիմրի մահապատժից հետո կտրուկ սրվել են Իրանի և Սաուդյան Արաբիայի ու արաբական մի շարք երկրների հարաբերությունները: