Եգիպտոսում մի քանի տարվա դադարից հետո խորհրդարանի նիստ է հրավիրվել
Միջազգային
Եգիպտոսի իշխանությունները մի քանի տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ խորհրդարանի նիստ են հրավիրել. հայտնում է gazeta.ru-ն:
Պատգամավորներն ընտրվել են անցյալ տարվա աշնանը: Ներկայացուցիչների պալատի 586 անդամներ ընտրություններից հետո զբաղեցրել են պաշտոնները: Եվ 28 մարդու նշանակել է երկրի ղեկավարը:
Նիստի ընթացքում պատգամավորները երդում կտան: Բացի այդ ակնկալվում է խոսնակի և նրա տեղակալների ընտրության քվեարկությունը:
Նախորդ խորհրդարանը ձևավորվել էր 2011-2012 թվակններին՝ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո: Խորհրդարանի այդ կազմը ցրվել էր 2012 թվականի կեսերին: