ԱՄՆ-ում վիճակախաղի ջեքփոթը հասել է 1,3 միլիարդ դոլարի
ՄիջազգայինԱմերիկյան Powerball վիճակախաղի 900 միլիոն դոլարի հասած ջեքփոթը շաբաթ օրը հաղթանակ չի գրանցել՝ նույն օրը հասնելով ապշեցուցիչ 1.3 միլիարդ դոլարի, հայտնում է CNN-ը:
ԱՄՆ վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ հաղթած ջեքփոթը եղել է 2012 թվականին MegaMillions վիճակախաղում և կազմել է 656 միլիոն դոլար:
Ներկայիս ջեքփոթն աճում է նոյեմբերի 7-ից: Այն առաջին անգամ հայտնվել է 10 ամենամեծ ջեքփոթների ցանկում, երբ անցած շաբաթ հասել է 400 միլիոն դոլարի: Այդ ժամանակից ի վեր տոմսերի վաճառքները մեծ աճ են գրանցել:
Շաբաթ օրվա վիճակահանությունից մի քանի ժամ առաջ Տեխասում Powerball վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ մեկ ժամվա ընթացքում 5,838,152 դոլարի Powerball տոմս է վաճառվել:
Հաղթելու հավանականությունը 1-ը 292 միլիոնի է: