Թուրքական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով 13 մարդ է զոհվել
ՄիջազգայինԹուրքական զորքերի և քուրդ ապստամբների միջև բախումների ընթացքում 13 մարդ է զոհվել: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնի է դարձել ուժային կառույցներում իր աղբյուրներից:
Հաղորդվում է, որ սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 12 ներկայացուցիչ, ինչպես նաև մեկ ոստիիկան: Եվս երկու ոստիկան վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան ոչնչացրել է 68 քուրդ գրոհայինի երկրի հարավ-արևելքում: