Ֆինլանդիայում փախստականներին զուգահեռ աճել են սեռական բռնությունները. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՓախստականների հետ զուգահեռ Ֆինլանդիայում ավելացել են սեքսուալ բնույթի հանցագործությունները. օտարերկրացիները հետապնդում են կանանց, բռնաբարություններ են տեղի ունենում անգամ հասարակական վայրերում. գրում է Интерфакс գործակալությունը՝ ֆիննական լրատվամիջոցների հղումով:
Լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում են Հելսինկի քաղաքի փոխոստիկանապետի խոսքերը, որոնք հրապարակվել են The Telegraph-ի շաբաթ օրվա համարում: Ոստիկանության պաշտոնյան պատմել էր երկրի համար նոր երևույթների ի հայտ գալու մասին:
Պաշտոնյայի խոսքով՝ սեռական բռնության դեպքեր այգիներում ու փողոցներում չեն եղել մինչև 2015 թվականը, երբ այստեղ ժամանեցին 32 հազար փախստականներ:
«Ֆինլանդիայի համար նոր երևույթ է կանանց սեքսուալ հետապնդումը: Տղամարդիկ գնում են կանանց հետևից, բռնի համբուրում, իսկ վատագույն դեպքում ավելի սարսափելի բան անում, ինչի համար պատժվում են»,- ֆիննական լրատվամիջոցների համար ասածը հաստատել է պաշտոնյան:
Բոլոր դեպքում՝ հանցագործներն օտարերկրացիներ են լինում, և դա տագնապ է առաջացրել քաղաքում: