Աստանայից Մոսկվա թռչող ինքնաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
ՄիջազգայինAir Astana ավիաընկերության Մոսկվա-Ալմաթա թռիչքն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ղազախստանի Աթըռայ օդանավակայանում. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանակավականում վայրէջք էր կատարելու տեղի ժամանակով 16:50-ին, սակայն ուշանում է:
Ալմաթայի օդավակայանից հայտնել են, թե վարէջքի պատճառը «տեխնիկական խնդիրներն են»: Ինքնաթիռում 119 ուղևորներ և անձնակազմի 11 անդամներ են եղել:
Այս պահին նրանք օդանավակայանի շենքում են: Ակնկալվում է, որ երեկոյան Ալմաթայից գալու է մեկ այլ ինքնաթիռ՝ ուղևորներին տեղափոխելու համար: