Իրանը երկու անգամ կավելացնի Ճապոնիա նավթի արտահանման ծավալները
ՄիջազգայինԻրանը մտադիր է պատժամիջոցների չեղարկումից հետո երկու անգամ ավելացնել Ճապոնիա նավթի արտահանումը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական ՄԵՀՐ գործակալությունը:
Ներկայում Իրանն օրական 350 հազար բարել նավթ է արտահանում Ճապոնիա: Իրանի ազգային նավթային ընկերության միջազգային հարցերով գործադիր տնօրեն Մոհսեն Համսարին ՄԵՀՐ-ին ասել է, որ Թեհրանը ձգտում է միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո գրավել ճապոնական շուկայի առնվազն 10%-ը:
Ճապոնիան վերջին 40 տարիներին իրանական նավթի սպառման ավանդական եւ ռազմավարական շուկան է: Վիճակագրության համաձայն, 2015 թվականի նոյեմբերին, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրանական նավթի հումքի արտահանումն այդ երկիր աճել է ավելի քան 3%-ով: