ՌԴ ՕՏՈՒ-ն «Տրիումֆ» զենիթահրթիռային C-400 նոր համալիր կստանա
ՄիջազգայինՌուսաստանի Օդատիեզերական ուժերը (ՕՏՈՒ) 2016 թվականին «Տրիումֆ» զենիթահրթիռային C-400 նոր համալիր կստանան: Այս մասին Ինտերֆաքսին հաղորդել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունում:
Աղբյուրի համաձայն, ներկայում ՕՏՈՒ կազմում 4 զենիթահրթիռային համակարգ կա՝ համալրված նորագույն «Տրիումֆ» C-400-երով: Դրանք ապահովում են Մոսկվայի Կենտրոնական արդյունաբերական շրջանի հակաօդային պաշտպանությունը: