Ռիգայում մեքենաների տերերը տրանսպորտով կերթևեկեն անվճար՝ տեղացած ձյան պայմաններում խցանումներից խուսափելու համար
ՄիջազգայինՌիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ հանրային տրանսպորտով երթևեկությունը մեքենա վարող քաղաքացիների համար հունվարի 11-ին անվճար կլինի` պայմանավորված ձյան ուժեղ տեղումներով:
«Ուշադրություն, մեքենա վարողներին: Վաղը «ձյունե տոմսեր» են լինելու: Մեքենա վարողների համար հասարակական տրանսպորտն անվճար կլինի», - գրել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունները նման քայլ են ձեռնարկում երթևեկության հնարավոր խափանումը կանխելու համար: Տոմսի փոխարեն վարորդները պետք է ցույց տան իրենց մեքենայի տեխանձնագիրը: