Հեղեղներից տուժած բրիտանացիները 1.9 մլրդ դոլար կստանան
Միջազգայինեծ Բրիտանիայում ուժեղ փոթորիկների եւ հեղեղների հասցրած վնասը գնահատվում է 1.9 մլրդ դոլար։ Այս գումարի մեջ է մտնում դեկտեմբերի կեսից հունվարի սկիզբը մասնավոր տներին, բիզնեսին եւ քաղաքային հաղորդակցման ուղիներին հասցված վնասը, հայտնում է RG.-ն։
Հատկապես ծանր վիճակ է Անգլիայի հյուսիս-արեւմուտքում՝ Լանքաշիրի եւ Արեւմտյան Յորքշիրի կոմսություններում, որտեղ ջրի մակարդակի ռեկորդային բարձրացման պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել մարդկանց տարհանել հենց տներից։
Նշված ժամանակահատվածում մոտ 15 հազար մարդ է դիմել Բրիտանացի ապահովագրողների միություն անմիջական վնասի փոխհատուցման խնդրանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։