Թաիլանդը 200 հազար դոլար կհատկացնի սիրիացի փախստականների համար
ՄիջազգայինԹաիլանդն իր բյուջեից 200 հազար դոլար կհատկացնի Հորդանանում ու Լիբանանում սիրիացի փախստականների համար: Այս մասին հայտարարություն է տարածել Թաիլանդի ԱԳՆ-ն, որը ստորագրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Սեկ Վանամեթհին:
100-հազարական դոլար կուղղվի Հորդանանի եւ Լիբանանի կառավարություններին՝ սիրիացի փախստականներին օգնելու համար, որոնք ապաստան են գտել այդ երկրներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հորդանանում եւ Լիբանանում սիրիացի փախստականների ճամբաներ կան 2011 թվականից, երբ սկսվեց հակամարտությունը Սիրիայում: Սիրիացի փախստականները, որոնց թիվն անընդհատ աճում է, սննդի, դեղամիջոցների ու ապաստանի անհապաղ տրամադրման կարիք ունեն, ասված է հայտարարությունում: