Ամերիկյան բանակը 200 դոլար է վճարում՝ բանակային չոր օրապարենը համտեսելու համար
ՄիջազգայինՌազմական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտը հայտարարել է կամավորներ հավաքագրելու մասին, որոնց ցանկանում են համտեսել չոր օրապարենը եւ դրա դիմաց փող ստանալ:
Նրանցից պահանջվում է 3 շաբաթ, օրական երեք անգամ սնվել միայն բանակային արագ պատրաստվող օրապարենով եւ պատրաստ լինել անհրաժեշտ թեստեր անցնել ու անալիզներ հանձնել:
Նման ծառայության համար յուրաքանչյուր կամավոր կստանա 200 դոլար: Օրապարեն պատրաստողներին հետաքրքրում է, առաջին հերթին, ստամոքսի միկրոֆլորայի վիճակը նման տեսակ սննդի երկար ժամանակ օգտագործման դեպքում, ինչպես նաեւ չոր օրապարենի ազդեցությունը աշխատունակության, իմունիտետի եւ ինֆեկցիոն հիվանդություններին դիմակայելու վրա, հաղորդում է Kedem-ը: