Ռուսաստանը մեծացնում է ՀՀ-ում իր ռազմական զորակազմը՝ Թուրքիային իր ուժը ցույց տալու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, դա տեղի է ունենում մոտավորապես նույն սցենարով, որով երեկ ԱՄՆ-ն ցուցադրական թռիչքներ իրականացրեց Հարավային Կորեայի երկնքում: «Դա մեսիջ էր ուղղված Հյուսիսային Կորեային: Նմանատիպ ակցիա է Գյումրիում ռուսական ռազմակայանի վերազինումը նոր սպառազինություններով»,-հավելել է Մարտիրոսյանը: