Աֆղանստանում գնդակոծել են դպրոցը, զոհվել Է երեք երեխա, ութը վիրավոր են
ՄիջազգայինԱֆղանստանի արեւելքում երեք երեխա Է զոհվել, եւս ութը՝ վիրավորվել Հոսթի նահանգում դպրոցի գնդակոծման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը: Առայժմ ոչ ոք չի ստանձնել ողբերգական միջադեպի պատասխանատվությունը, հայտնել են Աֆղանստանի կրթության նախարարությունում:
Դիտորդները նշում են, որ ողբերգությունը համընկել Է երկրի կառավարության եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցությունների սկսվելու հետ, որնք ընթանում են Պակիստանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: