Բաղդադում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել
ՄիջազգայինԲաղդադի հարավ-արեւելյան արվարձանում հունվարի 11-ին եւս մեկ ավտոմեքենա է պայթել, ինչի հետեւանքով 7 խաղաղ բնակիչ է զոհվել, 15 հոգի վիրավոր է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Ավելի վաղ Իրաքի Էլ-Մաքդադիա քաղաքում՝ Բաղդադից 80 կմ հեռու, երկու պայթյուն էր որոտացել: Արդյունքում առնվազն 20 մարդ է զոհվել, 50 հոգի տուժել է:
Մահապարտը նախ տեղի խաղատան սրահում գործի է դրել մարմնին ամրացված ռումբը, իսկ երբ դեպքի վայր են ժամանել բժիշկները, խաղատան կողքին ապանապատված մեքենա է պայթել:
Հաղորդվել է նաեւ Բաղդադում առեւտրի կենտրոնի պատանդառման մասին: Կենտրոնի գրավումից առաջ ահաբեկիչներն ականապատ ավտոմեքենա են պայթեցրել, ինչի հետեւանքով 10 մարդ է զոհվել: