Իրանի ԱԳ նախարարն Էր Ռիադին մեղադրել է ծայրահեղականության տարածման մեջ
ՄիջազգայինԻսլամական ծայրահեղականության տարածումն սկիզբ Է առնում Սաուդյան Արաբիայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Գերմանիայի նախկին կանցլեր (1998-2005) Գերհարդ Շրյոդերի հետ կայացած հանդիպմանը, որը Թեհրանում է գտնվում՝ գլխավորելով Գ երմանիայի գործարար շրջանների ներկայացուցիչների պատվիրակությունը:
«Վահաբականության եւ ծայրահեղականության գաղափարները հիմնական սպառնալիքներն են տարածաշրջանի համար,- Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:- Իսկ այդ գաղափարները գալիս են Սաուդյան Արաբիայից եւ աջակցվում են նրա ֆինանսական ռեսուրսներով»: Հենց այդ գաղափարներն են Մերձավոր Արեւելքի իրադրության ապակայունացման գործոնը, հավելել է Զարիֆը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: