Բաքվում փակվել են արտարժույթի փոխանակման կետերը, մեկ դոլարն արժե երկու մանաթ
ՄիջազգայինԲաքվում արտարժույթի փոխանակման բոլոր կետերը դադարեցրել են գործունեությունը: «Սեւ» շուկայում ամերիկյան մեկ դոլարի գինը հասել է երկու մանաթի:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է fins.az լրատվական կայքը` հենվելով սեփական դիտարկումների վրա:
Նշվում է, որ փակվել են ինչպես անհատական գործունեություն ծավալող, այնպես էլ բանկերին պատկանող փոխանակման կետերը: Դրա հետևանքով Բաքվում դոլարի եւ եվրոյի «սով» է ստեղծվել: Բոլոր բանկերում եւ դրանց մասնաճյուղերում արտարժույթ չի վաճառվում:
Նշվում է, որ պատճառը ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի` անցյալ փետրվարին 35 տոկոսով արժեզրկվելուց հետո դեկտեմբերին ֆիննախի կողմից նրա փոխարժեքի ազատ արձակումն է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահությամբ երեկ տեղի ունեցած կառավարության նիստում ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտնել է, որ չնայած 2016 թվականի պետական բյուջեում, որը հաստատվել է անցյալ տարվա դեկտեմբերին, կապված նավթի գների անկման հետ` բյուջեի ծախսերը 3,1 մլրդ մանաթով կամ 15 տոկոսով արդեն կրճատվել են, անհրաժեշտություն կա բյուջեն վերանայել այլ հոդվածներով եւս: