Աշխարհը պետք է խստագույն պատասխան տա ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին. Հարավային Կորեայի նախագահ
ՄիջազգայինԱշխարհը պետք է առավելագույն խիստ պատասխան տա հունվարի 6-ին ԿԺԴՀ-ի կողմից անցկացված միջուկային փորձարկումներին, որոնք «անընդունելի մարտահրավեր» են միջազգային հանրակցությանը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն:
«Միջազգային հանրակցության հակամիջոցները պետք է տարբերվեն նրանցից, որոնք կիրառվել են ավելի վաղ»,- ընդգծել է Կորեայի Հանրապետության ղեկավարը: Այդ կապակցությամբ նա նշել է, որ ավելի վաղ Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ցանկալի արդյունք չեն տվել:
Պակ Կըն Հեն նաեւ հայտարարել է, որ ՄԱԿ-ի հետ սերտորեն աշխատելով հնարավորինս խիստ բանաձեւ ընդունելու վրա, Սեուլը նաեւ քննարկելու է ԱՄՆ-ի եւ մյուս գործընկերների կողմից լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը: Կորեայի Հանրապետությունը սեփական միջուկային զենք չի ստեղծի, հայտարարել է Պակ Կըն Հեն: «Դա աշխարհին մեր տված խոստումների խախտում կլինի»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: