Միջազգային անվտանգության համակարգը կարելի Է պահպանել միայն ԻՊ-ի ջախջախման պայմանով. Օբամա
ՄիջազգայինՄիջազգային ահաբեկչության ջախջախումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային անվտանգության համակարգի պահպանման կարեւորագույն պայմանն Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձում, որով ԱՄՆ-ի նախագահ Բա րաք Օբաման հունվարի 12-ի երեկոյան հանդես Է եկել Կոնգրեսում: Դրա տեքստը նախօրոք տարածել Է Սպիտակ տունը:
Նշելով, որ միջազգային անվտանգության արդի համակարգն այժմ հայտնվել Է սպառնալիքի տակ, Օբաման ընդգծել Է, որ դրա պահպանման համար պահանջվում Է մի քանի պայմանների կատարում:
«Թիվ մեկ գերակայությունն ԱՄՆ-ի ժողովրդի պաշտպանությունն Է եւ ահաբեկչական ցանցերի ջախջախումը»,- ասել Է նա: «Ալ Քաիդա» եւ «Իսլամական պետություն» խմբավորումներն անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր քաղաքացիների համար» եւ պետք Է ոչնչացվեն, հայտարարել Է Օբաման՝ հավելելով, որ այժմ հենց դրանով են զբաղվում ԱՄՆ-ի զինված ուժերն Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում եւ մի շարք այլ երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: