Բելգիայում գտել են այն բնակարանները, որտեղ ապրում Էին փարիզյան ահաբեկչության կատարողները. AFP
ՄիջազգայինԲելգիայում ոստիկանությունը հայտնաբերել Է երեք բնակարան, որտեղ ապրել են Ֆրանսիայի պատմության մեջ ամենաարյունահեղ ահաբեկչական գործողությունների կատարողները, որոնք իրականացվել են անցյալ տարվա նոյեմբերի 13-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է AFP գործակալութ յունը՝ վկայակոչելով տեղի դատախազությանը: «Ահաբեկիչների կողմից օգտագործված երեք ընդհատակյա բնակարաններ են հայտնաբերել հետաքննիչները»,-ասված Է դատախազության հայտարարության մեջ:
Բնակարաններից մեկը գտնվում Է Բրյուսելի Սհարբեկ կոմունայում: Եվս մեկը՝ երկրի հարավի Շառլեռուա քաղաքում: Քննիչների վարկածով՝ հենց այնտեղ Էր թաքնվում հարձակումների կազմակերպիչներից մեկը՝ Աբդելհամիդ Աբաուդը, եւ այնտեղից Է նա ուղեւորվել Փարիզ:
Ահաբեկիչների երրորդ ապաստարանը հայտնաբերվել Է Օվլե փոքրիկ քաղաքում, որն ընկած Է Շառլեռուայի եւ Նամյուրի միջեւ: Հետաքննիչների տվյալներով՝ երեք բնակարաններն Էլ վարձակալված են եղել, իսկ դրանց համար վարձավճարը մուծված Էր մեկ տարի առաջ: Այն, որ այդ բնակարաններում ապրել են հենց նրանք, ովքեր իրականացրել են Փարիզի ահաբեկչական գործողությունները, քննիչներն իմացել են զինյալներից մեկի՝ Բիլալ Հադֆիի ԴՆԹ-ի լաբորատոր քննության շնորհիվ, որն սպանվել Էր ահաբեկիչների կողմից գրավված «Բատակլան» համերգասրահի ոստիկանական գրոհի ընթացքում, ինչպես նաեւ փողոցների դիտարկման տեսախցիկների գրանցումների շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: