Պակիստանը կրկին ԵԱՏՄ-ին ուղերձ Է հղել ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ
ՄիջազգայինՊակիստանը երկու օր առաջ կրկնական ուղերձ Է հղել Եվրասիական տնտեսական միությանը ազատ առեւտրի գոտի (ԱԱԳ) ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը՝ ելույթ ունենալով Գայդարյան համաժողովում:
«Բառացիորեն երկու օր առաջ Պակիստանից ուղերձ Է ստացվել ազատ առեւտրի մասին, արդեն՝ երկրորդը»,-ասել Է նա, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք անդամ հինգպետություն ունենք, հարցերի քննարկում Է ընթանում: Մենք մեծ օրակարգ ունենք, շատ են տարբեր երկրներից ստացված հայտերը Եվրասիական միության հետ առեւտրական համաձայնագրեր կնքելու վերաբերյալ»,-նշել Է նախարարը:
«Մեզ համատեղ ուսումնասիրում ենք Հնդկաստանի հետ ազատ առեւտրի հաստատումը: Ես երկու շաբաթ առաջ Թեհրանում Էի, որտեղ շատ լավ բանակցություններ են տեղի ունեցել, եւ մենք արդեն անցնում ենք գործնական քայլերի»,-հավելել Է Սլեպնյովը:
2015 թվականի օգոստոսին Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հայտարարել Էր, որ երկիրը շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի կնքմամբ: