Ֆրանսիայի իշխանություններն արգելում են երեք իսլամիստական «մշակութային ասոցացիաների» գործունեությունը
ՄիջազգայինՖրանսիայի կառավարությունը հունվարի 13-ին որոշում Է ընդունել երկրում երեք իսլամիստական «մշակութային ասոցացիաների» գործունեության արգելման վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը՝ ամփոփելով երկրի նախարարների խորհրդի՝ Ելիսեյան պալատում կայացած նիստի արդյունքները:
«Իշխանություններն ունեն վերջերս հաստատված տեղեկություններ, որ Լանյի սյուղ Մառն քաղաքի մզկիթին կից գործող այդ ասոցացիաները կրոնական ատելության կոչեր Էին անում»,- ասել Է նախարարը: «Ֆրանսիայում չի կարող տեղ լինել այն կառույցների համար, որոնք ահաբեկչություն են քարոզում եւ կրոնական հողի վրա ատելության կոչեր անում»,- ընդգծել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: