Քրդերի և ասորիների միջև բախումներ են տեղի ունեցել Ղամիշլիում
Միջազգային«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հարող Քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի (YPG) եւ ասորիների զինված ուժերի միջև Սիրիայի Ղամիշլի քաղաքում ծանր բախումներ են տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացրին Դամասկոսում գործող «Հայաստան» լրատու ցանցից, Al Jazeera արաբական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ հունվարի 12-ին ասորական ուժերի հաստատած անցակետերի դեմ քրդական YPG կազմակերպության ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 9 մարդ:
Շվեդիայում հաստատված ասորական ֆեդերացիայի նախագահ Աֆրամ Յակոբը հայտարարել է, որ Ղամիշլին վերահսկվում ասորիների կողմից, և երբ ասորիները փորձել են անցակետեր հաստատել տարածքում, քրդերը կրակել են ասորիների ուղղությամբ, և բախման ընթացքում սպանվել է 8 քուրդ և մեկ ասորի:
Ըստ լրատու ցանցի՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի միության անվան տակ գործող քրդական YPG աշխարազորայինների ներկայացուցիչ Կուրոս Թաջը հաստատել է լուրը՝ խոսելով միայն 2 ասորի զինյալի սպանության ու մի անզեն քաղաքացու վիրավորման մասին, չպարզեցնելով քրդական կողմի կորուստերը: Նա հավելել է, որ քաղաքացիները դժգոհ են անցակետերից:
Նույն աղբյուրի համաձայն՝ լարվածությունը տարածաշրջանում սաստկացել է, երբ դեկտեմբորի 30-ին, տոնական առիթով քաղաքի մի ճաշարանում հավաքված քրիստոնյա ասորիները մահապարտի մի հարձակման թիրախ հանդիսացան: «Իսլամական պետությանը» վերագրվող պայթունի հետևանքով 18 ասորի էր զոհվել:
«Հայաստան» լրատու ցանցումգտնում են, որ միջհամայնքային լարվածությունները հյուսիսային Սիրիայում կարող են մեծապես ծառայել Թուրքիայի տարածաշրջանային ծավալապաշտական ծրագրերին: