Մերկելը «հարյուրամյակի խնդիր» է համարել միգրացիոն ճգնաժամի հաղթահարումը
ՄիջազգայինԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար հարկավոր է ակտիվացնել մարդկանց զանգվածային փախուստի պատճառների վերացմանն ուղղված ջանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հունվարի 13-ին հայտարարել է Ֆրայբուրգում (Բադեն-Վյուրտենբերգի դաշնային երարամաս)՝ ելույթ ունենալով Վալտեր Օյկենի գիտահետազոտական ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը: «Ես խորապես համոզված եմ, որ մենք պետք է սկսենք փախուստի պատճառների վերացումից եւ բարելավենք մարդկանց կենսապայմանները»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Կանցլերն ընդգծել է, որ չպետք է արագ լուծումներ ակնկալել: «Դա հարյուրամյակի խնդիր է»,- ասել է նա: Միաժամանակ Մերկելը նշել է, որ Գերմանիան ի վիճակի չէ տեղավորել երկիր ժամանող բոլոր փախստականներին: Այդուհանդերձ, նա այն կարծիքին է, որ թեժ կետերից ժամանող փախստականների ընդունումը Եվրոպայի պարտականությունն է: Նրանց ընդունելու հրաժարվելը «չի համապատասխանում մեր արժեքներին», ընդգծել է Մերկելը:
Կանցլերը նաեւ համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ի ներսում սահմանային հսկողություն հաստատելը չի լուծի խնդիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: