Ֆրանսիայի օդուժը ԻՊ-ի դիրքերին նոր հարվածներ Է հասցրել Մոսուլի շրջանում
ՄիջազգայինՖրանսիայի ռազմաօդային ուժերը շարունակում են Իրաքում եւ Սիրիայում հարվածներ Է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին, իսկ հունվարի 14-ին ռմբակոծման Է ենթարկվել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակա շրջաններից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը:
«Այսօր գիշերը մենք հարված հասցրեցինք Մոսուլի շրջանին: Թիրախ դարձավ հաղորդակցական հանգույցը՝ քարոզչության կենտրոնը: Ընդամենը հունվարի 11-ից մենք արդեն յոթ հարված ենք հասցրել»,-հայտնել Է նա BFM-TV հեռուստաալիքի եթերում:
Ինչպես ընդգծել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, սկսված 2016 թվականին Ֆրանսիան մտադիր Է շարունակել ԻՊ-ի զինյալների դիրքերի ռմբակոծումը «ինչպես Իրաքում, այնպես Էլ Սիրիայում»: «Այսօր արդեն կարելի Է ասել, որ «Իսլամական պետությունը» նահանջում Է: Այն նահանջում Է Իրաքում… Եվ ֆրանսիական օդուժը դրանում մեծ ավանդ ունի»,-ասել Է նախարարը:
Դրա հետ մեկտեղ լե Դրիանն ընդգծել Է, որ ԻՊ-ի զինյալների դեմ ընդհանուր պայքարի հաջողությունները տեղում ապահովում են իրաքյան ու քրդական զինված կազմավորումները: «Մենք նրանց պատրաստում ենք, աջակցում ավիահարվածների միջոցով, բայց ցամաքում հենց նրանք են աշխատում»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: