Ջակարտայում ահաբեկչության հետեւանքով զոհվել Է ՄԱԿ-ի աշխատակիցը
ՄիջազգայինԻնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հունվարի 14-ին կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է յոթ մարդ, որոնց թվում՝ ՄԱԿ-ի մի աշխատակից, որը Նիդեռլանդների քաղաքացիություն ուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:
Տեղի ոստիկանությունը հայտնել Է, որ Ջակարտայի կենտրոնում հարձակումն իրականացրել են յոթ զինյալներ: Ազգային ոստիկանության պետի տեղակալ Բուդի Գունավանի տվյալներով՝ չորս զինյալներ ոչնչացված են: Ինդոնեզիայի մայրաքաղաքում անվտանգության հետ կապված իրադրությունը հսկողության տակ Է առնվել:
Ինդոնեզական «Կոմպաս» հրատարակությունն ավելի վաղ հաղորդել Է Ջակարտարում իրականացված վեց պայթյունների մասին: Դրանից հետո փոխհրաձգություն Է տեղի ունեցել ոստիկանության եւ հանցագործների միջեւ: Հրատարակության տվյալներով՝ պայթյուններից մեկը որոտացել Է «Սարինահ Թամրին» առեւտրական կենտրոնի մոտ՝ Starbucks սրճարանի դիմաց, ինչից հետո Starbucks ընկերությունը որոշում Է ընդունել Ջակարտայում ժամանակավորապես փակել իր բոլոր սրճարանները:
Ավելի ուշ, ինչպես նշում Է տեղի հեռուստատեսությունը, մի քանի պայթյուն Է որոտացել Ջակարտայում Թուրքիայի եւ Պակիստանի դեսպանատների մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: