Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»


Քրդական կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանից պահանջել է քննել Հրանտ Դինքի սպանության գործը

Միջազգային

Թուրքիայի խորհրդարանում 59 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը եւ Ստամբուլից ընտրված պատգամավոր Գարո Փայլանը պահանջել են, որ երկրի խորհրդարանը քննություն իրականացնի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով imctv.com.tr կայքը, խորհրդարան ներկայացրած առաջարկության մեջ նրանք նշել են, որ Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքում ազդեցիկ եւ արդյունավետ քննություն չանցկացվելու պատճառով արդեն 9 տարի է` հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ, սպանության մեջ դերակատարություն ունեցած խոր կապերը բացահայտված չեն, չի ուսումնասիրվել սպանությունից առաջ նրան թիրախ դարձրած մամուլի կառույցների դերակատարությունը, նրանց դեմ քննություն չի անցկացվել:

«Հրանտ Դինքի սպանությունից հետո արդարադատության համակարգում առաջացած խնդիրները մեծ վերք են թողել Թուրքիայի կառավարության խղճի վրա: Պաշտոնյաներն էլ դեռ շարունակում են պաշտոնավարել: Իսկ այդ պաշտոնյաների ամբողջական պատասխանատվությունն ի հայտ բերած, նրանց դեմ մեղադրական եզրակացություն կազմած եւ դատական գործ բացած դատախազը 11.01.2016-ին հեռացվել է գործի քննությունից եւ տեղափոխվել այլ աշխատանքի, ինչն ավելի է մեծացնում Հրանտ Դինքի դեմ հանցագործության բացահայտման ուղղությամբ կասկածները», -նշել են նրանք:

Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը դատախազ Քյոքչույին հանձնարարվել էր 2014 թվականի դեկտեմբերին: Նա մեղադրական եզրակացություն էր պատրաստել Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության նախկին տնօրեն Ջալալեթին Ջեռահի, հետախուզական վարչության նախկին պետ Սաբրի Ուզունի, Տրապիզոնի անվտանգության նախկին տնօրեն Ռեշաթ Ալթայի եւ հետախուզական վարչության ղեկավար Էնգին Դինչի հետ ևս մոտ երկուսուկես տասնյակ պետական պաշտոնյաների վերաբերյալ: Մեղադրական եզրակացությունը Գլխավոր դատախազության կողմից երկու անգամ վերադարձվել էր նրան՝ դրանցում առկա «թերությունների» հիմնավորմամբ:

 Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ինխմբագրությանառջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբԴինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկությանդատապարտվեցանմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել ՀրանտԴինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման  ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

 

Վեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը