Եգիպտոսը 32 մլն դոլար է տրամադրել զբոսաշրջիկների անվտանգությունն ուժեղացնելու համար
ՄիջազգայինԵգիպտոսի կառավարությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի զբոսաշրջիկների անվտանգության ապահովման նպատակով եւ արդեն բյուջեից 250 միլիոն եգիպտական ֆունտ (32 միլիոն դոլար) Է տրամադրել այդ նպատակի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի զբոսաշրջության նախարար Խիշ ամ Զաազուան:
Զբոսաշրջության նախարարության ղեկավարի անունից տարածված հայտարարության մեջ նշված Է, որ լրացուցիչ միջոցները ներառում են նորագույն սքաներների եւ մետաղադետեկտորների գնում, զբոսաշրջիկների անվտանգության պահպանման ոլորտում աշխատող անձնակազմի ավելացում, ոստիկանական շների քանակի մեծացում, ինչպես նաեւ անվտանգության լիակատար վերահսկողության համակարգի ներդրում Կարմիր ծովի գլխավոր առողջավայրերում՝ Շարմ Էշ Շեյխում եւ Խուրգադում:
«Մենք մշտապես ձգտում ենք այն բանին, որ անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովենք զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են այցելել մեր երկիր, դա մեր առաջնահերթ խնդիրն Է»,- ասել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: