Պորոշենկոն բացառել է էներգակիրների մատակարարումը դեպի ռուսական Ղրիմ
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է Ղրիմին էլեկտրաէներգիայի մատակարարումը վերսկսելու հնարավորությունը: Այսպիսի հայտարարություն նա արել է այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Այս մասին հաղորդում է «Տասս» գործակալությունը:
Նրա խոսքով Ուկրաինան պատրաստ է Ղրիմին էլեկտրաէներգիա մատակարարել, սակայն պայմանագրում պետք է նշված լինի, որ էլեկտրաէներգիան մատակարարվում է «Ուկրաինայի Ղրիմ ինքնավար հանրապետության» տարածքում գործող ընկերության:
Պորոշենկոն առաջարկել է նաև Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու համար ստեղծել խումբ՝ բանակցություններ վարելու նպատակով՝ «Ժնև +» ձևաչափով: