Թուրքիայում հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացին կարող է կապ ունենալ ԻՊ-ի հետ
ՄիջազգայինՍտամբուլում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո թուրքական հատուկ ծառայությունները հատուկ գործողություն են սկսել «Իսլամական պետության» ենթադրյալ անդամներին բացահայտելու համար:
Այս մասին հաղորդում է «Ռիա նովստի»-ն:
Գործողության ընթացքում ձերբակալվել են Ռուսաստանի երեք քաղաքացիներ, ովքեր կասկածվում են ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու մեջ:
Հայտնի է դարձել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձերբակալվածների ինքնությունը, նրանցից մեկը՝ Այդար Սուլեյմենովը, «Իսլամական պետության» անդամ էր, ինչը հայտնի էր միջազգային հատուկ ծառայություններին, այդ թվում՝ս թուրքական: