Պորոշենկոն բացառել է Դոնբասի հակամարտության կարգավորման նոր ձևաչափի հնարավորությունը
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է Դոնբասի հակամարտությանն ուղղված որևէ նոր ձևաչափի հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պորոշենկոն հայտարարել է, որ «Մինսկ-3» գոյություն չունի և հույս է հայտնել, որ գոյություն չի էլ ունենա:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ մինսկյան գործող պայմանավորվածությունները նոր ճանապարհային քարտեզի և ժամկետների կարիք ունեն: