Կիևի իշխանությունները գրիպի տարածումը կանխելու նպատակով հայտարարել են կարանտին
ՄիջազգայինԿիևի իշխանությունները որոշում են կայացրել հունվարի 16-ից քաղաքում կարանտին հայտարարել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածումը կանխելու համար:
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալ ի Կլիչկոն իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ:
Կլիչկոն հայտարարել է, որ Կիևի իշխանությունները, թույլ չտալու համար, որ քաղաքում համաճարակ սկսվի, որոշում են կայացրել հունվարի 16-ից կարանտին հայտարարել ուսումնական և առողջապահական հաստատություններում, քաղաքի այլ հաստատություններում և սահմանափակել զանգվածային միջոցառումների անցկացումը: