ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտադիր է Ասիայում քննարկել Փհենյանի սադրիչ գործողությունները
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինկենը հունվարի 14-21-ն աշխատանքային այցով կլինի Ճապոնիայում, Մյանմայում, Հարավային Կորեայում և Չինաստանում:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այցի հիմնական նպատակներից մեկը Հյուսիսային Կորեայի սադրիչ գործողությունների հակաքայլերի քննարկումն է:
Պեկինում Բլինկերը կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չժան Էսուեմի հետ` քննարկելու Հյուսիսային Կորեայի պատճառով տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հետ կապված հարցեր: Տոկիոյում և Սեուլում դիվանագետը հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ` երկկողմ և եռակողմ քննարկումների շրջանակներում:
Բացի այդ, նա հանդիպում կունենա Չինաստանում Թայվանի հարցերով գրասենյակի ղեկավար Չժան Չժինցյուի հետ: