Օբաման հավաստիացրել է, որ իր կինը չի առաջադրվի ԱՄՆ-ի նախագահի թեկնածու
ՄիջազգայինԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրարշավին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման՝ Լուիզիանայի նահանգի բնակիչների հետ զրուցելիս: Զրուցակիցներից մեկը՝ միջին տարքի մի տղամարդ, պետության ղեկավարին հարցրել Է, թե նրա կինը չի պատրաստվում արդյոք մասնակցել նախագահական ընտրարշավին:
«Թույլ տվեք ասել ձեզ՝ երեք բան կա, որ այս կյանքում անխախտ են՝ մահը, հարկերը եւ այն, որ Միշելը չի առաջադրվի»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: Նա նշել է, որ իր կինն այս տարիների ընթացքում շատ բան է արել երեխաների ճարպակալման դեմ պայքարելու, զինվորականների ընտանիքներին օժանդակելու համար: «Ես շատ եմ հպարտանում նրանով»,- հավելել է Օբաման:
Ավելի վաղ Միշել Օբաման քանիցս հայտարարել է, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: