«Ալ Քաիդան» սպառնում է «իրեն վերադարձնել» Իսպանիայի Սեուտա եւ Մելիլիա քաղաքները
Միջազգային«Իսլամական Մաղրիբի երկրներում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը տարածել Է տեսագրություն՝ Իսպանիայի Սեուտա եւ Մելիլիա քաղաքներն «իրենց վերադարձնելու»՝ մահմեդականներին հղված կոչով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է Europa Press գործակալությունը:
Ավելի քան 20 րոպե տեւողությամբ տեսահոլովակում ահաբեկիչները «դիմում են մահմեդականների զգացմունքներին եւ հորդորում՝ իրենց վերադարձնել երկու քաղաքները»:
«Իսլամական Մաղրիբի երկրներում «Ալ Քաիդան» նաեւ դիմում Է Լիբիայի բնակչությանը, որը պետք Է «հրաժարվի կեղծ ժողովրդավարության հաստատումից եւ դադարի ահաբեկչությունը կապել իսլամիստական խմբավորումների գործունեության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: