Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կվճարեն խորհրդարանի գինը ՀՀԿ-ին. հետո ԲՀԿ-ն կուղարկվի պատմության գիրկը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ կոալիցիոն հավանական զարգացումներ չի տեսնում: Օրերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանում կսկսվեն կոալիցիոն քննարկումներ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ինչն էլ կբերի կառավարության կազմում փոփոխությունների: Սակայն, ըստ հրապարակումների, դե յուրե կոալիցիա չի լինի: Եվ Միքայել Մելքումյանն էլ, ըստ էության, անուղղակիորեն հաստատում է, որ դե յուրե կոալիցիա չի լինի:

Հետաքրքրական է, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են ներկայիս ժամանակաշրջանում համագործակցել ՀՀԿ-ի հետ եւ պաշտոններ ստանալ: Խնդիրն այն է, որ Հայաստանում չափազանց ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է: Սրան գումարվում են նաեւ շարունակվող անիրավություններն ու աճող բռնությունները: Եվ համագործակցելով ՀՀԿ-ի հետ ու պաշտոններ ստանալով՝ այս ուժերը, ըստ էության, կիսելու են նաեւ պատասխանատվությունը իրավիճակի համար: Եվ այս պայմաններում ասել նաեւ, թե ընդամենը մեկ տարի են կիսում եւ չէին հասցնի այս ընթացքում որեւէ բան փոխել, երեւի թե որեւէ բան չի փոխի. հասարակությունը միամիտ չէ:

Եվ ուրեմն, ինչո՞ւ են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում համագործակցել ՀՀԿ-ի հետ եւ պաշտոններ ստանալ ընտրություններից մեկ տարի առաջ, եթե դա անխուսափելիորեն հարվածելու է իրենց վարկանիշերին: Իհարկե, այլ հարց է, որ խորհրդարանական ընտրություններում վարկանիշերը չեն որոշում, այլ թվանկարչության ծրագրերը, եւ իշխանությունները նկարում են այն թվերը, որ իրենց է պետք:

Այս տեսանկյունից, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են ընդամենը ՀՀԿ-ին վճարել խորհրդարանում հայտնվելու գինը, քանի որ առանց ՀՀԿ-ի՝ այս ուժերը խորհրդարանում հայտնվելու որեւէ շանս չունեն: Իսկ այդ գինը լինելու է հասարակության աչքին, այսպես ասած, փոփոխությունների տպավորություն թողնելը, թե ահա՝ կատարվում են կադրային վերանայումներ, պաշտոնանկություններ եւ այլն, եւ իշխանությունները պատրաստվում են իրավիճակի փոփոխությանն ուղղված շեշտակի քայլերի: Այսինքն՝ ըստ էության շարունակվում է սահմանադրական «Այո»-ի քարոզչությունը, քարոզարշավի տրամաբանությունը, պարզապես արդեն այլ դրսեւորումներով:

Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն այլեւս կադրեր չունի, որոնց կարելի է նշանակել որեւէ պաշտոնի եւ անգամ ձեւի համար, անգամ կարճ ժամանակամիջոցում տպավորություն թողնել, որ այդ կադրերը ինչ-որ փոփոխություն կարող են նշանակել: Վերջին այդպիսի ռեսուրսը երեւի թե սպառվեց Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելով: Դրանով ավարտվեց ՀՀԿ-ի կոսմետիկայի ռեսուրսը, եւ այդ պատճառով էլ եկել է ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին դիմելու ժամանակը:

Իհարկե այնպես չէ, որ այս ուժերի մոտ այդ ռեսուրսը շատ է: Այստեղ էլ ռեսուրսը սպառման սահմանին է: Եվ այս առումով կա նաեւ երկրորդ խնդիրը, որ այսպիսով փորձում են լուծել ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը: Լիովին սպառել նաեւ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի կոսմետիկայի ռեսուրսը եւ այսպիսով այս ուժերին կա՛մ վերջնականապես եւ, ինչպես ասում են, անշրջելիորեն դարձնել կառավարելի, կա՛մ տարբեր քաղաքական նախաձեռնություններում որպես ռեսուրս կամ կցորդ օգտագործել, կամ էլ քաղաքական պատմության գիրկն ուղարկել: Թեեւ, ավելի հավանական է այն, որ պատմության գիրկը կուղարկվի ԲՀԿ-ն՝ 2017-ից հետո, իսկ ՀՅԴ-ն պետք կգա մի շարք նախաձեռնություններում:

Իհարկե, առավելապես իր, այսպես ասած, շարքային ամուր ռեսուրսի շնորհիվ, որովհետեւ կուսակցոթյունն ունի իսկապես արժեքավոր եւ սկզբունքային շարքեր, ինչը, անկախ այդ կուսակցության, այսպես ասած, կառավարող «էլիտայի» հետ հարաբերություններից, թույլ չի տալիս ՀՅԴ-ն դուրս մղել հայաստանյան քաղաքականությունից եւ վերածել լիովին բիզնես պրոյեկտների, ինչպիսին հանդիսանում են այլ կուսակցություններ: Ավելին՝ այս տեսանկյունից ՀՅԴ-ն, ըստ էության, ինչ-որ իմաստով նույնիսկ անփոխարինելի է իշխանությունների համար՝ որպես քաղաքական տարրեր պարունակող եզակի պրոիշխանական ռեսուրս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան