Քերրին, Զարիֆն ու Մոգերինին այսօր կհանդիպեն Վիեննայում
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հունվարի 16-ին Վիեննայում Թեհրանի միջուկային գործարքի հարցով հանդիպում կանցկացնեն: Այս մասին գրում էGazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
«Կողմերը շարունակել են վստահորեն շարժվել Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնությունների իրականացման ուղղությամբ, որը պետք է ապահովի Իրանում ատոմային ծրագրի՝ բացառապես խաղաղ կիրառմանը»,- հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: