Եմենում արաբական երկրների կոալիցիայի հարվածներից զոհվել է 30 հուսի
ՄիջազգայինԵմենի հյուսիսարեւելյան Սաադա նահանգում արաբական երկրների կոալիցիայի հարվածներից զոհվել է 30 ապստամբ հուսի, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ ավիահարվածը հասցվել է Դահյան քաղաքին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը «Անսար Ալլահ» շիական շարժման ապստամբ հուսիների եւ նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին հավատարիմ բանակի մի մասի միջեւ: