Դիարբեքիրի Սուրում ոստիկանները եւս 2 քրդի են սպանել
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում ոստիկանության գործողությունների հետեւանքով 2 քուրդ տղամարդ են սպանվել։
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուրի շրջանում, որն արդեն 46 օր շրջափակման մեջ է, հունվարի 15-ի գիշերն ու հաջորդող առավոտյան շարունակվել են ոստիկանության հարձակումները։
Ոստիկանության հարձակումն երի հետեւանքով 2 քուրդ տղամարդ է սպանվել, որոնց անունները դեռ չեն պարզվել։